Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Սաֆարյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում և զբաղեցնում է 67 ք.մ. մակերես: Բնակարանն ունի հին վերանորոգում, տանիքը գտնվում է լավ վիճակում։ Ջեռուցման համար տեղադրված է գազի վառարան, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանն ունի փակ պատշգամբ։ Մոտակայքում են խանութները, շուկան, Մեգամոլը, Նանսենի այգին, դպրոցները, մանկապարտեզը, բժշկական կենտրոնը (Գրիգոր Լուսավորիչ) և տրանսպորտի կանգառները։ Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքով։