Հունան ավետիսյան փողոցում, 7-րդ մասիվում, պոլիկլինիկայի մոտ վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 79 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի (Երևանյան ԴՍԿ) բարձրահարկ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Բնակարանն ունի փակ պատշգամբ և խորդանոց: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ կան խանութներ, սուպերմարկետ և տրանսպորտի կանգառներ: