Նոր Նորքի 4-րդ զանգվածում վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: Խոհանոցը ստուդիո է, կահավորված է և ապահովված է գույքով: Սենյակները լուսավոր են, հարմարավետ կահավորված են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի փակ պատշգամբ՝ դեպի փողոց բացվող տեսարանով։ Շենքում գործում է նոր վերելակ, շուրջը կանաչապատ է: Գտնվում է լավ դիրքում, հարևանությամբ կա դպրոց, մանկապարտեզներ, տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: Մեգա մոլը գտնվում է 15 րոպե ոտքի հեռավորության վրա: Վաճառվում է ամբողջ գույքով: