Բագրևանդում, 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ արևկող բնակարան՝ 75 քմ մակերեսով, որը գրեթե չի բնակեցվել: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է, համալրված է որակյալ տեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի և խաղահրապարակ: Ամռանը այստեղ զով է և հաճելի: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: