Վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի մակերեսը 96 քմ է և տեղակայված է նորակառույց 6 հարկանի շենքի 4-րդ հարկում: Երևան ՎՅՈւ բնակելի համալիրը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Լվովյան փողոցում: Այս գեղեցիկ շենքի շինարարական աշխատանքներն ընթանում են և նախատեսված է ավարտել 2022 թվականի աշնանը: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, էլեկտրական լարերն ու խողովակներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից: Համալիրը տեղակայված է անաղմուկ և էկոլոգիապես մաքուր կանաչ միջավայրում, որտեղից բացվում է տեսարան դեպի Արագած լեռը և ջրաշխարհը: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիայով և 9 բալ սեյսմակայունությամբ: Տեղադրվելու է բարձրորակ եվրոպական արտադրության վերելակ: Առաստաղների բարձրությունը 3 մ է: Կիրառվում են պատերի ջերմամեկուսացման և բնակարանների միջև ձայնամեկուսացման տեխնոլոգիաներ: Առկա է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Նախատեված է կանաչապատ հանգստի գոտի, խաղահրապարակ: Այս նորաոճ և հարմարավետ բնակելի շենքում առկա են բնակարաններ սկսած 51 քմ-ից: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Ստորգետնյա ավտոկայանատեղի` 5.000.000 դրամ: Բնակարանները գնելու եք առանց գործակալության միջնորդավճարի: Շենքն արդեն հանձնվել է շահագործման: