Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի մոտ՝ 10 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային իտալական դռներ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Վաճառվում է առկա կահույքի հետ միասին։