Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քաջազնունի փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ շքեղ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ բոլոր սենյակներում, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։