Արշակունյաց պողոտայում վաճառվում է 3 սենյականոց եվրո վերանորոգված և չբնակեցված բնակարան, որը գտնվում է 18 հարկանի` նորակառույց շենքի 5-րդ հարկում և զբաղեցնում է 68 քմ մակերես։ Բնակարանը բարձրորակ նյութերով նոր վերանորոգվել է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ամբողջը համալրված է նոր կահույքով և բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Ջեռուցումը կատարվում է կենտրոնացված համակարգով, առկա է 2 օդորակիչ: Հատակը պատված է որակյալ սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Նորակառույց բնակելի համալիրում ամեն ինչ նախատեսված է բարեկեցիկ կյանքի համար, մարզասրահ, լողավազան, տարատեսակ խանութներ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, բակում առկա է խաղահրապարակ: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: Վաճառվում է ամբողջ գույքով: