Մովսես Խորենացու փողոցում, Տաշիր առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և արևկողմ բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի բարձրահարկ շենքի 9-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը՝ 2,8 մ է, հարևանի պատ առկա չէ, լուսաբացը ննջասենյակից է, մայրամուտը՝ հյուրասենյակից։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Բնակարանը կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի քաղաք, հրապարակ և Մասիս սար։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են գտնվում խանութներ, խաղահրապարակ, մանկապարտեզ, դպրոց, զբոսայգի։