Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` վերափոխված 3 սենյակի, որի մակերեսը կազմում է 77 քմ և գտնվում է Բրյուսովի փողոցում, 16 հարկանի շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված, ապահովված է բոլոր անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տեղադրված է ջեռուցման համակարգ, առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են խանութներն ու տրանսպորտի կանգառները: Տրվում է երկարաժամկետ: