Տիգրան Մեծ պողոտայում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծով շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 87քմ մակերեսով տարածք։ Բնակարանը եվրովերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատ է, համալրված է անհրաժեշտ սանտենիկայով։ Բնակարանը ունի բաց և փակ պատշգամբներ։ Հարևանությամբ են գտնվում բանկեր, խանութներ, դպրոց, դեղատուն, կանգառ։