Վերին Անտառային փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցման և հովացման համակարգը անհատական է: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են` սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, համալրված են տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի դոմոֆոն: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Վաճառվում է մասնակի գույքով: