Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Բյուրեղ թաղամասում ՝ Արշակունյաց պողոտայում, ՍԱՍ ֆուդ կորտի մոտակայքում։ Գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում և զբաղեցնում է 82.9 քմ։ Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում։ Տեղադրված են եվրո պատուհաններ: Ճակատային մասում տեղադրված են պանորամային պատուհաններ, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Ունի բաց պատշգամբ։ Շենքում գործում է 2 վերելակ: Բակում կա ազատ տարածք, մեքենաները կայանելու համար: Հարևանությամբ կան բազմաթիվ խանութներ, բանկեր և տրանսպորտի կանգառներ։