Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 88 քմ մակերեսով, որը գտնվում է 19 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 18-րդ հարկում, Արշակունյաց պողոտայում՝ Բյուրեղ բնակելի թաղամասում: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Պատերի բաժանումներն արված են, հատակը հարթեցված է, պատերը` գաջված: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի լավ դիրք: Ընդհանուր շենքում լինելու է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակրգեր, առկա է լինելու մարզասրահ: