Խորենացի և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 96 քմ.: Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, հագեցած տեխնիկայով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` քաղաքի տեսարանով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզ, խանութներ, դեղատուն և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: