Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 105 քմ և գտնվում է Բաղրամյան պողոտայում` Կամոյի դպրոցի մոտակայքում: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ, ապահովված է նորաոճ կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի 2 ֆրանսիական պատշգամբ` դեպի փողոց բացվող։ Սենյակները լուսավոր են: Բակում նախատեսված է ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, տրանսպորտի կանգառները և ժամանցի վայրերը։