Խաղաղ Դոնի փողոցում վաճառվում է 71 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները նորաոճ կահավորված են և ապահովված են կենցաղային տեխնիկայով։ Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ։ Բակն ունի կանաչապատ տարածք և խաղահրապարակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: