Էրեբունու փողոցում, Էրեբունի առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց բնակարան 78.5 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով և լամինատով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով, առկա է բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ, բակը խնամված է, ունի խաղահրապարակ: Մոտակայքում է գտնվում Ինեկոբանկը, բազում խանութներ և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: