Վաճառվում է 88 քմ մակերեսով 3 սենյականոց արևկող բնակարան, որը գտնվում է Էրեբունու փողոցում, Էրեբունի մոլի հարևանությամբ, 5 հարկանի չեխական նախագծի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ, նկուղ և քարե ավտոտնակ: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է նկուղի և քարե ավտոտնակի հետ միասին: