Վաճառվում է հարմարավետ 3 սենյականոց բնակարան` 82 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 2-րդ թաղամասում, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ժամանակակից կահավորված է, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով: Մոտակայքում է գտնվում զբոսայգին, «Երևան Սիթի» սուպերմարկետը, խանութները, հանգստի և ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: