Դավթաշեն 1-ին թաղամասում, մանկապարտեզի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում։ Տեղադրված է անհատական համակարգ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է վաննա: Խոհանոցը նորաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է լվացքի սենյակ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: