Դավթաշեն համայնքում, Փիրումյանների փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 80 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, խոհանոցը` սալիկներով: Լոգասենյակը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ: Բոլոր սենյակները գեղեցիկ նորաոճ կահավորված են, ապահովված` կենցաղային տեխնիկայով։ Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: