Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 83 քմ մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն համայնքում՝ Սասնա Ծռեր փողոցում։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ունի անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի եկեղեցին և հարակից վաւրերը: Շենքում գործում է վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: