Դավթաշեն 4-րդ թաղամասում վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 97 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի` մոսկովյան ԴՍԿ-ի 6-րդ հարկում։ Բնակարանը նորոգված է, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, ունի անհատական ջեռուցման համակարգ: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ: Շենքում գործում է անխափան վերելակ: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Հարևանությամբ կան մարզասրահներ, դպրոցներ, ''Ծիրան'', ''Նոր Զովք'' սուպերմարկետները, տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: