Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 74 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում, Դավթաշենում` Ա. Միկոյան փողոցում: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Ըստ հատակագծի` բնակարանն ունի հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի լավ դիրք, մոտակայքում են Նոր Զովք և Ծիրան սուպերմարկետները, Օլիմպավան մարզաառողջարանական կենտրոնը և տրանսպորտի կանգառները: