Վաճառվում է 3 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաբայան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, հատակը ևս տաքացվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են իսպանական սալիկներով և համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Ունի 2 հատ բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարաններով։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ և անվտանգության համակարգ՝ տեղադրված են տեսախցիկներ։