Վաճառվում է 3 սենյականոց արևկող դիրքով բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում, 8 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է սալիկով, իսկ հյուրասենյակում և ննջարաններում՝ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Միջսենյակային դռները փայտից են։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և Երիցյաններ սուպերմարկետը։