Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 63 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան փողոցում՝ Սաս սուպերմարկետի մոտ,7 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը մասամբ կահավորված է։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները ։