Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ «Ֆրեշ»սուպերմարկետի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված և չբնակեցված է։ Տեղադրված են եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար նախատեսված են ստորգետնյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, բանկերի մասնաճյուղեր և այլն։ Բնակարանը չունի սպասարկման վճար։