Արաբկիրում` Բաղրամյան պողոտայի վրա, Օրբելի խաչմերուկի մոտ, 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում, գտնվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարանը: Ընդհանուր մակերեսը կազմում է 127 ք.մ: Նոր կապիտալ վերանորոգված է, համալրված հետաքրքիր դիզայներական լուծումներով, շուտով նաև կավարտվեն կահավորման աշխատանքները: Մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները` փայտե, պատուհանները` եվրոպական, հատակը ջեռուցվող է, տեղադրված է դոմոֆոն: Շենքում գործում է ընդհանուր անվտանգության ծառայություն: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Շենքի 1-ին հարկում տեղակայված է "Mother Care" մանկական պարագաների խանութը, "Արցախ" բանկի մասնաճյուղը, մոտակայքում կան դպրոցներ, տարատեսակ խանութներ, կանգառ և այլն: