Արամ Խաչատրյան փողոցում՝ Վաղարշյան հատվածի 1-ին գծում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 76 քմ և գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված են նոր եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչներ, հատակը ծածկված է որակյալ մանրահտակով: Բնակարանը կահավորված է, համալրված է տեխնիկայով: Լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Առկա է փակ պատշգամբ՝ որը ծառայում է որպես աշխատասենյակ և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանւվ: Մոտ են բոլոր խանութները, սուպերմարկետները և ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։