Երևանի Արաբկիր համայնքի Նիկողայոս Ադոնց փողոցում վաճառվում է դիզայներական վերանորոգում լուսավոր 3 սենյականոց արևկող բնակարան` 81 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի բարձրահարկ շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է լամինատով և կերամոգրանիտով: Սենյակները համալրված են գեղեցիկ կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ, ունի մեքենայի համար նախատեսված բացօթյա կայանատեղի, արգելափակոց։ Մոտակայքում կա դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետ և տրանսպորտի կանգառներ: