Արաբկիր համայնքի Նիկողայոս Ադոնց փողոցում վաճառվում է 3 սենյականոց դիզայներական վերանորոգում ունեցող բնակարան՝ 81 քմ մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի պանելային շենքի 11-րդ հարկում: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, մետաղապլատ պատուհաններ, հատակը երեսպատված է լամինատով և կերամագրանիտով: Բնակարանը նորաոճ կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով: Լոգասենյակը երեսպատված է որակյալ սալիկներով և համալարված է սանտեխնիկայով: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակ: Բակում մեքենայի համար նախատեսված է բացօթյա կայանատեղի՝ առկա Է արգելափակոց։ Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: