Վաճառվում է 3 սենյականոց բնակարան105 քմ մակերեսով, որը գտնվում է Արաբկիրում, Սևքարեցի Սաքոյի փողոցում՝ Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 1-ին բարձր հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ 2 սանհանգույցները սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Բնակարանը ժամանակակից ոճով հարմարավետ կահավորված է և համալրված կենցաղային որակյալ տեխնիկայով։ Բաց պատշգամից բացվում է գեղեցիկ տեսարան։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 15․000 ԱՄՆ դոլար հավելավճարով: Մոտակայքում են բազմազան խանութները, տրանսպորտի կանգառերը, մանկապարտեզը և դպրոցը, ժամանցի այլ վայրեր: