Էքսկլյուզիվ վաճառք: Արաբկիր համայնքում՝ Մամիկոնյանց փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան։ Գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում և զբաղեցնում է 91.2 քմ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է կոմունալ հարմարություններով, շենքում առկա է նոր վերելակ։ Տեղադրված են ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ զարդանախշ մանրահատակով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է վաննա։ Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: Վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ավտոտնակի հետ միասին։