Հայրիկ Մուրադյան փողոցում, Արաբկիր համայնքում, Երևան Սիթիից ոչ հեռու, այգու հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգումով` դիզայներական ոճով ընդարձակ բնակարան` 149 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, սենյակները համալրված են ժամանակակից և հարմարավետ կահավորանքով և որակյալ կենցաղային տեխնիկայով, հատակը երեսպատված է լամինատով և սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Կա 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ: Բակում նախատեսված է տարածք` մեքենաներ կայանելու համար: Մոտակայքում է Կոմիտասի այգին, բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Վաճառքն իրականացվում է ամբողջ կահավորանքով և տեխնիկայով: