Վաճառքի էքսկլյուզիվ պայմանագրով առաջարկվում է 98 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան Վաղարշյան փողոցում՝ Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Բնակարանը գտնվում է 7 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Այն զրոյական վիճակում է, ունի եռակողմ հրաշալի տեսարաններ: Բոլոր կոմունիկացիաններն անցկացված են, ունի տաքացվող հատակ: 2 բաց պատշգամներից բացվում է տեսարան դեպի Դավթաշենի կամուրջ և ձոր: Բաղկացած է հյուրասեյակից, 2 ննջասենյակից՝ իրենց սանհանգույցներով, հյուրերի համար նախատեսված առանձին սանհանգույցից, խոհանոցից և լվացքասենյակից: Հավելավճարով կվաճառվի նաև ստրոգետնյա ավտոկայանատեղին: