Հրաչյա Քոչար փողոցում, Ռիո առևտրի կենտրոնի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 108 քմ մակերեսով, որը գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Բոլոր սենյակները կահավորված են նորաոճ գույքով և համալրված են ժամանակակից տեխնիկայով։ Տեղադրված են պանորամային պատուհաններ, սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն: Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, առկա է օդորակիչ։ Հատակը ծածկված է սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, ունի անվտանգության համակարգ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները և տրանսպորտի կանգառները: