Նաիրի Զարյան փողոցում, վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ վերանորոգված բնակարան` 98 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է և հարմարավետ, նորաոճ կահավորված է և ապահովված կենցաղային անհրաժեշտ պարագաներով: Հատակը երեսպատված է կաղնու մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցներերը երեսպատված են սալիկներով՝ հագեցած սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ՝ դեպի փողոց տեսատանով: Մոտակայքում է գտնվում այգին, խանութները, սրճարաններն ու ժամանցի վայրերը: