Նոր կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է ժամացույցի գործարանի մոտ, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ։ Տեղադրվել է երկաթե մուտքի դուռ, եվրո պատուհան։ Ապահովված է մշտական տաք և սառը ջրով։ Անցկացված է կաբելային հեռուստատեսություն։ Բնակարանն արևկողմ է և հարմարավետ։ Մոտակայքում կա դեղատուն, ավտոտեխսպասարկման կետ, մթերային խանութներ, դպրոց և մանկապարտեզ։