Բնակարան, 3 սենյականոց, Երևան, Արաբկիր

11 Հունվար 2020
 
Այգեձորի 3 սենյակ 139 մ2 հարկ 5/6 , նորակառույց Կոդ` 104003
Վաճառք - 395,000 $

Սիրահարների այգուց ոչ հեռու գտնվող նորակառույց համալիրում, ժամանակակից ստանդարտներին համապատասխան կառուցված, շքեղ և դիզայներական գեղեցիկ լուծումներով բնակարանը, գտնվում է Այգեձոր թաղամասում: Բնակարանն ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն և դեռևս չի բնակեցվել: Բաղկացած է️ 3 սենյակներից` 1 ընդարձակ եվ գեղեցիկ հյուրասենյակ ՝ Ֆրանսիական պատշգամբով և գեղեցիկ տեսարանով դեպի Բիբլիական Արարատ Սարը և Հրազդանի կիրճը, 2 լիարժեք ննջարան (որոնք ունեն իրենց լոգասենյակներով, զգեստապահարանները և պատշգամբները), 1 խոհանոց (կահավորված` առանձնացնելու հնարավորությամբ), 3 սանհանգույց (որից մեկը նախատեսված է հյուրերի համար), 1 գեղեցիկ նախասրահ, 1 լվացքասենյակ, 2 պատշգամբ: Տաքացման և հովացման համակարգը կենտրոնացված է: Առաստաղի բարձրությունը 2.85 մետր է։ Ընդհանուր մակերեսը 139.1 քմ է.: Բնակարանը հագեցած է թանկարժեք և նորաոճ կահույքով և բարձրակարգ տեխնիկայով: Շնորհիվ վիտրաժային պատուհանների՝ բնակարանը լիարժեք լուսավորված է և օգտագործված են գերմանական արտադրության պատուհաններ, հատակը մարմարե է , իսկ ննջասենյակները ՝ փայտե մանրահատակ: Բնակելի համալիրը մատուցում է բարձրակարգ ծառայությունների փաթեթ՝ անվտանգության աշխատակիցների 24 ժամյա սպասարկում, տեսահսկման 24 ժամյա սպասարկում, կոնսիերժ ծառայություն (consierge), արտաքին տարածքների, ինչպես նաև մուտքերի, նախասրահի, և ողջ հարկերի մաքրության ապահովում, այգեպանի ծառայություն: Առկա է բացօթյա լողավազան ՝ 12 ամիս օգտվելու հնարավորությամբ։ Շինությանը շրջապատում է բարեկարգված և կանաչապատ բակը, որտեղ տնկված են բարդիներ։ Բակում բացօթյա տաղավարն է, որտեղ կարելի է երեկոյան ժամերի անցկացնել հաճելի ժամանց, կամ պարզապես հանգստանալ և վայելել թարմ օդ։ Շենքն ունի սպասարկման վճար և ընդարձակ ավտոկայանատեղ: Բնակարանի հետ տրվում է նաև 1 ավտոկայանատեղ՝ հավելավճարով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 2
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ