Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված է տեխնիկայով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները , ժամանցի վայրերը: