Երեք սենյականոց բնակարանը տեղակայված է Երևանի թիվ 171 դպրոցի մոտակայքում, կանգառին մոտ, ինը հարկանի պանելային շինության նախավերջին հարկում։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով, ջեռուցման համակարգով։ Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Հոսանքի լարերն ու խողովակները փոխարինված են նորով։ Վաճառվում է խոհանոցի կահույքով։ Շենքի բակում հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Անմիջական հարևանությամբ կա մանկապարտեզ, հացի փուռ։