Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց բարձրորակ նորոգումով բնակարան` 83 քմ մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, 4 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը եվրոպական չափանիշների համաձայն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են որակյալ կահույքով և համալրված են կենցաղային տեխնիկայով։ Շենքի բակում կա խաղահրապարակ, բարեկարգված և կանաչափատված տարածք՝ հանգստի տաղավարով: Վաճառքն իրականացվում է ամբողջ գույքի և ստորգետնյա փակ ավտոկայանատեղիի հետ միասին: