Սիսակյան և Լենինգրադյան փողոցների հատման կետից մի փոքր հեռու՝ "Բլից" բենզալցակայանի մոտ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, ունի գազ անցկացնելու հնարավարություն։ Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, պատուհանները եվրոարտադրության են, իսկ մուտքի դուռը երկաթյա է։ Խոհանոցը կահավորված է ներկառուցված կահույքով, իսկ սանհանգույցը սալիկապատված է։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, դպրոց և մանկապարտեզ, ինպես նաև "Ռոբերոտ" խանութը և "Սեբաստիա" հյուրանոցը։