Հալաբյան փողոցում վաճառվում է 106 քմ մակերեսով 3 սենյականոց երկկողմանի անկյունային դիրքով լուսավոր բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված են վիտրաժային պատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակից, ունի 2 սանհանգույց և բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի բակ և դեպի քաղաք ու Արարատ: Նախագիծն ունի ձևափոխման հնարավորություն: Շենքում առկա են կոմերցիոն տարածքներ, գործում է 4 վերելակ, 24/7 անվտանգության համակարգ, ուղեփակոցով բացօթյա ավտոկայանատեղի, խաղահրապարակ, մաքրության սպասարկում և դոմոֆոն։ Հարևանությամբ են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: