Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաշինջաղյան փողոցում` Գ. Չաուշի անվան հրապարակի հարևանությամբ, 5 հարկանի քարե` Չեխական նախագծի շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ նոր եվրո վերանորոգված է։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված են եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է սալիկով և բարձրորակ լամինատով: Բնակարանն ունի բաց և ֆրանսիական պատշգամբներ: Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով: Անմիջապես հարևանությամբ են գտնվում բոլոր խանութները, տրանսպորտի կանգառը, դպրոց, մանկապարտեզ և այլն: Վաճառվում է մասնակի կահույքով: