Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: