Դավիթ Անհաղթի փողոցում, 1-ին գծի վրա վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և դեռևս չի բնակեցվել, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Առկա է 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 2 վերելակ: Մոտակայքում կան բազում խանութներ, բժշկական հաստատություններ, բանկեր և տրանսպորտի կանգառներ: