Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 76 քմ մակերեսով, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում՝ պոլիկլինիկայի հարևանությամբ, «Երևան Սիթի» սուպերմարկետի ետնամասում: Բնակարանը պետական վիճակում է, տեղադրված է գազի կաթսա, մանրահատակը հին է, խոհանոցն ու սանհանգույցն ունեն հին սալիկապատում: Առկա է բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով և տնտեսական պատշգամբ` խորդանոցով: Հնարավոր է վաճառք ավտոտնակի հետ միասին` հավելավճարով: